Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
6171
Այլ անուններ
Միրաք
Միրաք անվան բացատրությունը Միրաք անունը առաջացել է պարսկերեն mirak բառից։ Այն կազմված է mir՝ իշխան և ak մասնիկից։ Նշանակում է իշխանիկ։ Հանդիպում է XIV դարից ի վեր։ Սակայն այսօր սկսե...
Մանիշակ
Մանիշակ անվան բացատրությունը Մանիշակ անունը հայերեն մանուշակ ծաղկի անունն է, որ փոխառություն է պարսկերենից: Իբրև անձնանուն գործածական է վաղուց: Սրա փաղաքշականն է Մանուշ, որը նաև ինքնուրույն...
Դավթակ
Դավթակ անվան բացատրությունը Դավթակ անունը Դավիթ անվան փաղաքշական ձևերից մեկն է, որ անցյալում գործածական էր իբրև ինքնուրույն անձնանուն։ Այժմ գրեթե մոռացված է։
Էլիբեգ
Էլիբեգ անվան բացատրությունը Էլիբեգ անունը ծագում է ադրբեջանական el «ժողովուրդ» և թուրքերեն beg «իշխան» բառերից։ Նշանակում է «ժողովրդի իշխան&raq...
Նարա
Նարա անվան բացատրությունը Նարա անունը նորահայտ անուն է, որ ստեղծվել է Գյուլնարա կամ Նարինե անուններից՝ իբրև սրանց փաղաքշական ձևը։ Վերջերս բավական գործածական է։