Վերջալույս
Վերջալույս անվան բացատրությունը
Վերջալույս անունը հայերեն վերջալույս բառն է։
Նշանակում է արևամուտ։
Ստեղծվել է իբրև Արշալույս անվան հակադիր անուն։
Սովորաբար այդպես էին կոչում վերջին զավակներին։
Սակավ գործածական անուն է։
1361
Այլ անուններ
Արմենուհի
Արմենուհի անվան բացատրությունը Արմենուհի անունը նորահայտ անուն է: Ստեղծվել է Արմեն անունից ուհի ածանցով: Այս անունը տարածվեց դարասկզբին Շիրվանզադեի համանուն դրամայի ազդեցությամբ:
Գվիդոն
Գվիդոն անվան բացատրությունը Գվիդոն անունը հայերի մեջ եկել է Եվրոպայից XI-XIII դարերում։ Վերջերս այս անունը տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։
Թինաթին
Թինաթին անվան բացատրությունը Թինաթին անունը վրացական անուն է, նշանակում է լուսաշող։ Հայերի մեջ տարածված է XIX դարից։ Տարածված է հատկապես թիֆլիսահայերի մեջ։ Այժմ էլ կենդանի...
Ռուբեն
Ռուբեն անվան բացատրությունը Ռուբեն անունը առաջացել է եբրայերեն Reuben անվան հունարեն Rouben ձևից։ Այն կազմված է եբրայերեն ra՝ տեսնել և ben՝ որդի բառերից։ Նշանակում է որդետես։ Հայերի...
Վշնասպ
Վշնասպ անվան բացատրությունը Վշնասպ անունը առաջացել է պահլավերեն Visnasp անունից։ Այն նշանակում է հովատակ, արու ձի։ Հայերը հազվադեպ են օգտագործում։