Եղիսաբեթ
Եղիսաբեթ անունի բացատրությունը
Եղիսաբեթ անունը առաջացել է եբրայերեն el՝ աստված, և sb՝ երդվել բառերից, որ բառացի նշանակում է՝ Աստված է նրա երդումը։
Եղիսաբեթ անունը լատիներեն Elisabeth տարբերակով անցել է եվրոպական բոլոր ժողովուրդներին։
Մեր մեջ շատ տարածված անուն էր անցած դարում, այժմ քիչ գործածական։
Կրճատ տարբերակներն են՝ Եղսիկ, Եղսան, Եղսո, Սաբեթ,, Էլիս և այլն։
8858
Այլ անուններ
Ֆարիդա
Ֆարիդա անվան բացատրությունը Ֆարիդա անունը առաջացել է արաբերեն Farida անունից, որը նշանակում է «մարգարտահատ», «մարգարիտ»։ Հայերի մեջ հնում...
Նուշիկ
Նուշիկ անվան բացատրությունը Նուշիկ անունը առաջացել է հայերեն Անուշ անվան փաղաքշական ձևից՝ ա ձայնավորի կորուստով (Անուշիկ>Նուշիկ)։ Գործածական է նաև կրճատ Նուշ ձևը, սակայն չպետք...
Զարմայր
Զարմայր անվան բացատրությունը Զարմայր անունը առաջացել է հայերեն զարմանալի ածականից և այր՝ տղամարդ բառից։ Ինչպիսին են՝ Ժիրայր, Նորայր և այլ անձնանունները։ Հնում շատ տարածված էր, այժմ քիչ...
Ճարպիկ
Ճարպիկ անվան բացատրությունը Ճարպիկ անունը առաջացել է հայերեն ճարպիկ ածականից։ Այն հանդես է գալիս իբրև անձնանուն։ Հազվադեպ գործածվող անուն է։
Իսահակ
Իսահակ անվան բացատրությունը Իսահակ անունը առաջացել է եբրայերեն Isekhaq անունից։ Այն եկել է Աստվածաշնչից։ Նշանակում է ծաղր կամ խնդություն (ՀԲ—107)։ Այժմ էլ շատ տարածված անուն է։...