Զարուհի
Զարուհի անվան բացատրությունը
Զարուհի անունը առաջացել է պարսկերեն zar «ոսկի» բառից՝ ուհի իգական ածանցով։
Համապատասխանում է մեր Ոսկի անվանը։
Փաղաքշական ձևերն են՝ Զարո, Զարիկ, Զառա։
Զառա ձևը, որտեղ ա մասնիկը փոխարինում է ուհի ածանցին, մեր օրերում բավական տարածված է,
Այժմ էլ տարածված անուն է հայերի մեջ։
6957
Այլ անուններ
Փիլիպոս, Փիլիպպոս
Փիլիպոս, Փիլիպպոս անվան բացատրությունը Փիլիպոս, Փիլիպպոս անունը առաջացել է հունարեն Filippos անունից։ Այն կազմված է հունարեն fil՝ սէր և ippos՝ ձի բառերից։ Նշանակում է ձի սիրող, ձիասեր։...
Գամար
Գամար անվան բացատրությունը Գամար անունը առաջացել է արաբերեն gamer՝ լուսին բառից՝ իբրև լուսավոր անձ։ Այս անունը բավական տարածված է սփյուռքի հայերի մեջ։ Մեզ մոտ ևս գործածական է։
Մամիկոն
Մամիկոն անվան բացատրությունը Մամիկոն անունը հայոց հին նախարարական տոհմանունից է։ Այն հիշատակում են Խորենացին, Փավստոսը և հետագա պատմիչները։ Այժմ էլ տարածված անուն է։
Թագուհի
Թագուհի անվան բացատրությունը Թագուհի անունը առաջացել է հայերեն թագուհի բառից։ Այն նշանակում է «արքայի կին»։ Անցյալ դարում շատ տարածված անուն էր հայուհիների մեջ։ Այժմ քիչ...
Դարչո
Դարչո անվան բացատրությունը Դարչո անունը Դարչին անվան փաղաքշական ձևն է, որ գործածական է Վրաստանի հայեր մեջ՝ իբրև ինքնուրույն անձնանուն։