Ալեքսանդր, Աղեքսանդր
Ալեքսանդր, Աղեքսանդր անվան բացատրությունը
Ալեքսանդր, Աղեքսանդր անունը առաջացել է հուներեն Alexandros անունից, որ հայերենում հնչյունափոխությամբ (լ>ղ) դարձել է Աղեքսանդր:
Այժմ հետևում են Alexander, հատկապես ռուսական Александр անվան արտասանությանը:
Կազմված է հունարեն alexeo և andros բառերից, նշանակում է «մարդկանց պաշտպանող»:
Սույն անունը հայերենում արտահայտվում է Ալեքսան, Ալեքսիանոս, Ալեք, Ալեքս, Սանդրո, նույնիսկ Սաշա (ռուս. ) ձևերով:
Աղեքսանդր ձևը հնացած է, ընդունված է գրել Ալեքսանդր:
5593
Այլ անուններ
Ասպրամ
Ասպրամ անվան բացատրությունը Ասպրամը պարսկական անուն է, սակայն չենք հանդիպում ոչ Հյուբշմանի «Arm. Grammatik» և ոչ էլ Յուստիի «Jranisches Namenbuch» գրքերում: Ձևով...
Նաթան
Նաթան անվան նշանակությունը Նաթան անունը առաջացել է եբրայերեն Nathan անունից՝ հունական տառադարձությամբ Nathan։ Այն նշանակում է նվեր, պարգև։ Հայերի մեջ այս անունը եղել է նախաքրիստոնեական...
Սիրվարդ
Սիրվարդ անվան բացատրությունը Սիրվարդ անունը առաջացել է հայերեն սեր՝ սէր և վարդ բառերից՝ սիրո վարդ նշանակությամբ։ Նորագյուտ անուն է, բայց բավական տարածված։ Երևում է նաև աղավաղված Սիլվար...
Շավասպ
Շավասպ անվան բացատրությունը Շավասպ անունը առաջացել է զենդերեն Syavaspi, պարսկերեն Savasp անունից։ Այն կազմված է syava «սեաւ»՝ սև և aspa՝ ձի բառերից։ Այս անունը հայերի մեջ ե...
Ռոստամ, Ռուստամ
Ռոստամ, Ռուստամ անվան բացատրությունը Ռոստամ, Ռուստամ անունը առաջացել է պահլավերեն Rustam անունից։ Այն պարսկերենից անցել է հայերին։ Նշանակում է ուժգին հեղեղ։ Այժմ էլ տարածված անուն է։...