Արագած
Արագած անվան բացատրությունը
Արագած անունը Հայկական լեռնաշխարհի բարձր լեռան անունն է, որ գործածվում է վերջին դարում իբրև անձնանուն։
Գ․ Ղափանցյանն իր «Արա Գեղեցիկ պաշտամունքը» աշխատության մեջ նշում է, որ այս բառը կապված է Արա աստծու անվան հետ, և մեկնում է իբրև «Արայի գահ»։
Անվան վերջին «գած» մասը ուրարտերեն guza կամ gutsa բառն է, որ «գահ» է նշանակում։
Նույն նշանակությամբ կա նաև հին իրանական gatu (թախտ, գահ), ինչպեց վկայում է Հյուբշմանը («Armen. Gram.»)։
3450
Այլ անուններ
Միքայել
Միքայել անվան բացատրությունը Միքայել անունը առաջացել է եբրայերեն Mikael անվան ձևից։ Բառացի նշանակում է ո՞վ է որպես աստված։ Մեկնում են նաև իբրև զորություն աստծո կամ հարված աստծո։ Գալ...
Լյուդմիլա
Լյուդմիլա անվան բացատրությունը Լյուդմիլա անունը բուն ռուսական անուն է։ Նշանակում է մարդկանց սիրելի և հաճելի, մարդահաճ, բարեհամբույր։ Եկել է ժողովրդի կենդանի լեզվից, ինչպես նաև գր...
Վարդիթեր
Վարդիթեր անվան բացատրությունը Վարդիթեր անունը առաջացել է հայերեն վարդ և թեր՝ պսակաթերթիկ բառերից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի վերջերից՝ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի...
Էլյա
Էլյա անվան բացատրությունը Էլյա անունը եկել է ռուսերենի միջոցով, Էլվիրա անվան կրճատ ձևն է, որ գործածական է իբրև անկախ անձնանուն։
Լիլիթ
Լիլիթ անվան բացատրությունը Լիլիթ անունը նորահայտ անուն է հայերի մեջ։ Եկել է Ավետիք Իսահակյանի համանուն լեգենդից։ Ըստ հրեից առասպելի՝ Լիլիթ է կոչվել առաջին կինը, որին աստված ստեղծել էր...