Պարոն
Պարոն անվան բացատրությունը
Պարոն անունը առաջացել է հայերեն պարոն տիտղոսանունից։
Այն եվրոպական փոխառություն է՝ baron։
Մեր լեզվի մեջ է մտել Կիլիկյան թագավորության տարիներին։
Կա նաև սրա փաղաքշականը՝ Պարոնիկ։
Այժմ գրեթե մոռացված անուն է և մնացել է Պարոնյան ազգանունը։
Հայերը պարոն բառից կազմել են բազմաթիվ բարդ անուններ։
Տարածված էին անցյալ դարերում Պարոնվարդ, Պարոնշահ ինչպես և հակառակ դասավորությամբ՝ Շահպարոն, Վարդպարոն, Պարոնաղա, Պարոնբեգ, Պարոնբաբա և այլ անուններ։
Սրանցից ոչ մեկը ներկայումս գործածական չէ։
Մնացել են միայն Լուսպարոնյան, Շահպարոնյան ազգանունները։
1838
Այլ անուններ
Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել: Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը...
Այծեմնիկ
Այծեմնիկ անվան բացատրությունը Այծեմնիկ անունը առաջացել է հայերեն այծյամ (այծեամն), «եղնիկ» բառից, իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «հեզաճկուն», «նազօրոր&...
Էմիլիա
Էմիլիա անվան բացատրությունը Էմիլիա անունը առաջացել է եվրոպական Emil անվան իգական ձևից։ Մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։ Վաղուց գործածական է սրա արական Էմիլ անունը
Գենյա
Գենյա անվան բացատրությունը Գենյա անունը առաջացել է ռուսերեն Евгения իգական անվան կրճատումից։ Հազվադեպ գործածություն ունի: Ավելի տարածված է սրա ֆրանսերեն արտասանությունից եկող Ժենյա ձևը...
Քնարիկ
Քնարիկ անվան բացատրությունը Քնարիկ անունը առաջացել է հայերեն քնար՝ տավիղ բառից, և իկ փաղաքշական ածանցով։ Քնարը նվագելու լարային գործիք է, օգտագործվում է նաև այսօր։ Հանդիպում...