Աստղիկ
Աստղիկ անվան բացատրությունը
Աստղիկ անունը առաջացել հայերեն աստղ բառից իկ փաղաքշական ածանցով:
Հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին՝ Վեներան:
Հայոց աստվածուհի Աստղիկը համապատասխանում է հունական Աֆրոդիտե և ասորական Kaukabhthã աստվածուհիներին, որ բառացի նշանակում է «աստղ-իկ»։
Որոշ աղբյուրներում նշվում է, որ Հայկ նահապետի դստեր անունը եղել է Աստղիկ։
Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:
7989
Այլ անուններ
Նահատակ
Նահատակ անվան բացատրությունը Նահատակ անունը առաջացել է հայերեն նահատակ՝ զոհ, հասարակ անունից, ապա դարձել է որպես անձնանուն, ինչպես Մարտիրոս անունը։ Մինչև անցյալ դարի կեսերը, Նահատա...
Մելս
Մելս անվան նշանակությունը Մելս անունը ստեղծվել է Մ(արքս), Է(նգելս), Լ(ենին), Ս(տալին) անունների սկզբնատառերից և տարածվել իբրև անձնանուն։ Կա նաև սրա իգական ձևը՝ Մելսիդա։ Զագսի պաշտոնակա...
Խանզադա
Խանզադա անվան բացատրությունը Խանզադա անունը առաջացել է պարսկերեն khan՝ իշխան և zada`ծնունդ, զարմ բառերից։ Նշանակում է իշխանազարմ, իշխանածին։ Այժմ գրեթե գործածական չէ։&...
Գադ
Գադ անվան բացատրությունը Գադ անունը առաջացել է եբրայերեն Gad անձնանունից, որ նշանակում է «երջանկություն», «բախտ»։ Տարածված անուն է եղել V-VI դարերում,...
Հմայակ
Հմայակ անվան բացատրությունը Հմայակ անունը առաջացել է հմայք բառից։ Այստեղից ունենք հմայիչ ածականը և հմայել բայը։ Առձեռն բառարանը բացատրում է իբրև հմուտ կամ տեղյակ։ Հյուբշմանը կապում է...