Ֆլորա
Ֆլորա անվան բացատրությունը
Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։
Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։
Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։
Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։
Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։
Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։
Կրճատ կոչում են Ֆլոր։

5552
Այլ անուններ
Վազգանուշ
Վազգանուշ անվան բացատրությունը Վազգանուշ անունը առաջացել է Վազգեն անվան և անուշ իգական վերջածանցի միացումից։ Նշանակում է Վազգենի դուստր։ Այժմ էլ կենդանի անուն է։ Սրա փաղաքշականն է Վազ...
Ռեգինա
Ռեգինա անվան բացատրությունը Ռեգինա անունը առաջացել է ռուսական Регина անունից։ Ծագել է լատիներեն regina բառից և նշանակում է «թագուհի», «տիրուհի»։ Այժմ քիչ է գոր...
Ֆերդինանդ
Ֆերդինանդ անվան բացատրությունը Ֆերդինանդ անունը լատիներեն Ferdinand անունն է, հայերի մեջ գոյություն ունի XVIII դարից։ Հիմնականում տարածված է կաթոլիկ հայերի մոտ։ Բացատրվում է որպ...
Վահրամ
Վահրամ անվան բացատրությունը Վահրամ անունը առաջացել է պահլավերեն Vahram անունից։ Այն գարուն է նշանակում։ Հ. Աճառյանը նույնացնում է Վահագն անվան հետ։ Միաժամանակ ապավինելով Հայսմավուրքի...
Նարիր
Նաիրի անվան բացատրությունը Նաիրի մեր երկրի նախապատմական անունն է, որ համարբում է Հայաստան անվան հոմանիշ։ Իգական ձևերն են՝ Նաիրա, Նաիրե, Նաիրուհի։