Խանդութ, Խանդուտ
Խանդութ, Խանդուտ անվան բացատրությունը
Խանդութ, Խանդուտ անվանը հանդիպում ենք հայ ժողովրդական էպոսում։
Դավթի կնոջ անունն է Խանդութ, Խաթուն։
Եթե համարենք հայերեն խանդ բառից ստեղծված՝ ապա զուտ հայերեն անուն է և նշանակում է խանդոտ, խանդաբորբ։
Կարելի է համարել նաև պարսկերեն Խանդուխտ անվան աղավաղված ձևը։
Այս դեպքում ստւգաբանվում է իբրև իշխանադուստր։
Հին գրավոր աղբյուրներում, ինչպես և ժողովրդի մեջ այս անունը չի եղել։
Տարածվեց 1939 թվականից, երբ տոնվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
2824
Այլ անուններ
Ֆրոսյա
Ֆրոսյա անվան բացատրությունը Ֆրոսյա անունը առաջացել է ռուսերեն Ефросиня անվան փաղաքշական ձևից։ Հայերի մեջ գործածական է իբրև ինքնուրույն անձնանուն։ Ծագում է հուներեն eufrosynos բառից, որը նշան...
Վեհանուշ
Վեհանուշ անվան բացատրությունը Վեհանուշ անունը առաջացել է հայերեն վեհ՝ բարձր ու մեծ բառից՝ անուշ ածանցով, ինչպես Գեղանուշ։ Ստեղծվել է XIX դարում և այսօր էլ տարածված է։
Սվետլանա
Սվետլանա անվան բացատրությունը Սվետլանա անունը ռուսերեն Светлана անունն է, որ կազմված է ռուսական հնագույն անունների ձևով светла+она։ Նշանակում է լուսավոր, մաքուր, պայծառ։ Այժմ հայերի մե...
Սիրամարգ
Սիրամարգ անվան բացատրությունը Սիրամարգ անունը հայերեն սիրամարգ թռչունի անունն է։ Այն դարձել է իգական անձնանուն։ Գործածվում է հայերի մեջ XII դարից։
Վաղարշակ
Վաղարշակ անվան բացատրությունը Վաղարշակը անունը առաջացել է Վաղարշ անունից՝ ակ փաղաքշական ածանցով։ Այն վաղուց գործածական է հայերի մեջ։ Ոմանք մեկնաբանում են իբրև ուժեղ Արշա...