Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
5963
Այլ անուններ
Մհեր
Մհեր անվան բացատրությունը Մհեր անունը պարսկերեն Mihr աստծու անունից է։ Տարածվել է հայերի մեջ մեծ մասամբ «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով։ Նույնիսկ&nbs...
Վասիլիսա
Վասիլիսա անվան բացատրությունը Վասիլիսա անունը եկել է ռուսերենից։ Василий անվան իգական ձևն է։
Ռոմանոս
Ռոմանոս անվան բացատրությունը Ռոմանոս անունը առաջացել է հունարեն Romanos անունից։ Այն նշանակում է զորեղ։ Լատիներեն ստուգաբանությամբ Romanus անունը նշանակում է Հռոմի բնակիչ, բառացի՝ հռո...
Իշխան
Իշխան անվան բացատրությունը Իշխան անունը առաջացել է հայերեն իշխան բառից։ Իբրև անձնանուն հիշատակված է դեռևս IX դարից: Այժմ էլ տարածված անուն է։ Սրանից ունենք Իշխանյան ազգանունը։ Հանդ...
Հայկանուշ
Հայկանուշ անվան բացատրությունը Հայկանուշ անունը առաջացել է հայերեն Հայկ անունից և անուշ իգականացնող վերջնամասից, ինչպես Վասկանուշ, Արմանուշ, Պերճանուշ անունները։ Հայերի մեջ այս անո...