Աբաս (Աբբաս)
Աբաս անվան բացատրությունը
Աբաս անունը առաջացել է արաբերեն Abbas անձնանունից, նշանակում է դաժան, ահեղ, կռվարար։
Հյուբշմանը կապում է ասորերեն awa (aba) բառի հետ, որ հայր է նշանակում։
Հունական ձևն է abas (Մար Աբաս Կատինա ասորի պատմագիրը, որից օգտվել է Մովսես Խորենացին)։ Այս անունը հայերի մեջ տարածվել է արաբական արշավանքների ժամանակ և կապ չունի ասորերեն aba բառի հետ։
Աբաս նաև առյուծ է նշանակում, որ շատ ազգեր գործածում են իբրև հատուկ անուն՝ Լեո, Լեվ, Ղևոնդ, Կորյուն, Ջիվանշիր և այլն։
Այս անունը այժմ էլ գործածական է։

4023
Այլ անուններ
Ռևազ
Ռևազ անվան բացատրությունը Ռևազ անունը առաջացել է պարսկերեն revas բույսի անունից։ Իբրև անձնանուն հանդիպում է XVII դարից։ Այժմ հայերի մեջ հազվագյուտ անուն է։ Կա Ռևազյան ազգանունը։
Գեղանուշ
Գեղանուշ անվան բացատրությունը Գեղանուշ անունը առաջացել է հայերեն գեղ․՝ գեղեցիկ, և անուշ բառերից։ Նորաստեղծ անուն է։ Փաղաքշական ձևերն են՝ Գեղուշ, Գեղուշիկ։ Հավանական է առաջաց...
Դավիթ
Դավիթ անվան նշանակությունը Դավիթ անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։ Հայերի մեջ գործածական է...
Մսեր
Մսեր անվան նշանակությունը Մսեր անունը առաջացել է արաբերեն Misr՝ Եգիպտոս բառի մսր ձևի սեռական հոլովաձևից՝ Մսր>Մսեր։ Նշանակում է Եգիպտոսից եկած կամ Եգիպտոսի ծնունդ, եգիպտացի։ Մսերյան...
Սանոս
Սանոս անվան բացատրությունը Սանոս անունը առաջացել է Ալեքսանիոս անվան կրճատ ձևից։ Այն մեզ մոտ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Սրանից է Սանոսյան ազգանունը