Գոհար
Գոհար անվան բացատրությունը
Գոհար անունը առաջացել է հայերեն գոհար հասարակ անունից, որ նշանակում է «ադամանդ» կամ «անգին քար»։
Իբրև անձնանուն գործածական է XII դարից։
Փոխառություն է պարսկերեն guhar բառից։
Ժողովրդի մեջ մինչ այսօր կարող ենք հանդիպել Գոհար անվան Գովհար, Գուհար ձևերը։
Փաղաքշական ձևն է Գոհարիկ, Գոգա։
Գոհարիկ փաղաքշական ձևը հանդես է գալիս նաև որպես անկախ անուն։
Վերջերս հանդիպում ենք Գոհարինե՝ ինե իգական ածանցով հնարած անվանը, որը միանգամայն ավելորդ է, քանզի Գոհար անունը միայն իգական է եղել։

17789
Այլ անուններ
Աժդահակ
Աժդահակ անվան բացատրությունը Աժդահակ անունը առաջացել է զենդերեն azi dahaka, պահլավերեն azidahak, ֆրանսերեն azdaha բառերից, որից էլ առաջացել է մեր աժդահա (մեծ, հսկա) բառը։ Երեմերեն բացա...
Գաբրիել
Գաբրիել անվան բացատրությունը Գաբրիել անունը առաջացել եբրայերեն Gabriel անունից, որ կազմված է geber «այր», «մարդ» և el «աստված» բառ...
Արծրունի
Արծրունի անվան նշանակությունը Արծրունի անունը հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել են գործածել անցյալ դարի 90-ական թվականներին։ Տարածված է նաև Արծրուն ձևով։
Թաթուլ
Թաթուլ անվան բացատրությունը Թաթուլ անունը ծագել է հայերեն թաթ բառից։ Բավական տարածված անուն է։ Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը։
Նանե
Նանե անվան բացատրությունը Նանեն հայոց հին աստվածուհին է, որի անվան մեհյանը հիշատակում է Ագաթանգեղոս պատմիչը։ Սա շումեր-ասորական Nana կամ Nina աստվածուհին է, որի պաշտմունքը տարածված է ե...