Դավիթ
Դավիթ անվան նշանակությունը
Դավիթ անունը առաջացել է եբրայերեն David անունից, նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրեցյալ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․ Վենետիկ)։
Հայերի մեջ գործածական է անհիշելի ժամանակներից։
Բիբիլական այս անունը տարածված է ոչ միայն քրիստոնյա ազգերի մեջ, այլև անցել է արաբներին Davud ձևով։
Փաղաքշական ձևերն են՝ Դավո, Դավթիկ, Դավթակ, Տավո, այժմ նաև Դավուլ։
Տարածված են Դավթյան, Դավոյան ազգանունները։

34951
Այլ անուններ
Եղեգնուհի
Եղեգնուհի անունի բացատրությունը Եղեգնուհի անունը առաջացել է հայերեն եղեգն բառից։ Անցյալ դարի վերջերից այս անունը տարածված է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի ազդեցությամբ, այժմ էլ գործա...
Լիզա
Լիզա անվան բացատրությունը Լիզա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անվան փաղաքշական ձևից։ Այն եբրայական ծագում ունի։ Այժմ բավական տարածված անուն է։
Նաիրի
Նաիրի անվան բացատրությունը Նաիրի անունը մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ։ Սրա իգականն էլ է տարածված որպես անձնանուն՝ Նաիրա, Նաիրե, Նաիրուհի...
Բրաբիոն
Բրաբիոն անվան բացատրությունը Բրաբիոն անունը առաջացել է հունարեն brabeion, լատիներեն brabeum, հայերեն բրաբիոն բառից, որ ծաղկի անուն է (նարգիսի ընտանիքին պատկանող ծաղիկ է)։ Նշանակում է &l...
Վախթանգ
Վախթանգ անվան բացատրությունը Վախթանգ անունը պարսկական անուն է։ Հայերի մեջ երևում է VIII դարից մինչև օրս։ Շատ տարածված է նաև Վրաստանում,։ Սակայն պարսիկներն այլևս չեն գործածում, ուստի...