Անահիտ
Անահիտ անվան նշանակությունը
Անահիտ առաջացել է զենդերեն Anahita, պահլավերեն Anahit անուններից։
Անահիտը պարսից հին աստվածներից է, որի պաշտամունքը տարածված էր նաև Հայաստանում։
Անահիտ անունը կազմված է an ժխտական ածանցից և ahita «պիղծ» բառից, նշանակում է «անպիղծ», «անապական», «անարատ»։
Մեր ժողովրդի սիրած աստվածներից է եղել Անահիտը, որի անունը անհիշելի ժամանակներից պահպանվել է մինչև մեր օրերը։
Այժմ տարածված անուն է։

28614
Այլ անուններ
Վաչե, Վաչէ
Վաչե, Վաչէ անվան բացատրությունը Վաչե, Վաչէ անունը առաջացել է պարսկերեն vace բառից։ Այն ձագուկ է նշանակում։ Գործածական է դեռևս առաջին դարից։ Այժմ էլ կենդանի անուն է։ Կա Վաչյան ազգա...
Արծվիկ
Արծվիկ անվան բացատրությունը Արծվիկ անունը առաջացել է հայերեն արծիվ (թռչուն) բառից իկ փաղաքշական ածանցով, ինչպես Լորիկ, Արտուտիկ, Կաքավիկ անունները: Այժմ մասամբ գործածական անուն է:
Լաուրա
Լաուրա անվան բացատրությունը Լաուրա անունը առաջացել է լատիներեն laur (лавр) բառից։ Նշանակում է «դափնի», «դափնեկիր» իմաստով։ Այս անունը մեր մեջ տարածվել է մե...
Թամար, Թամարա
Թամար, Թամարա անվան բացատրությունը Թամար, Թամարա անունը առաջացել է եբրայերեն tamar բառից։ Նշանակում է «արմավ», «արմավենի» կամ «դառնություն» (ՀԲ-101,...
Մեջլում
Մեջլում անվան բացատրությունը Մեջլում անունը առաջացել է արաբերեն Majnun անունից։ Այն նշանակում է խելահեղ։ Մեզանում տարածվել է արևելյան «Լեյլի և Մեջնուն» սիրավեպի ազդեցությա...