Արեգ
Արեգ անվան բացատրությունը
Արեգը հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր՝ «հրային-լուսափայլ ճաճանչներով, որ գիշերները հանգստանում էր Վանա ծովի հատակում, իր ոսկեղեն անկողնում», Րաֆֆի։
Արեգ հեթանոս աստվածը մարմնավորում էր արևը, հանդիսանում էր լույսի ու ջերմության աղբյուր։
Ըստ Մովսես Խորենացու, Արեգի և Լուսնի արձաններ են կանգնեցված եղել Արմավիրում, Վաղարշակ թագավորի կառուցած մեհյանում։ Հայկական մի առասպելի համաձայն Արեգի ննջարանը և ոսկյա անկողինը գտնվում է Վանա լճի հատակին։ Մի շարք տեղանուններ կապվում են Արեգի անվան հետ. Տարոնում՝ Արեգակածագ բլուրը, Սյունիքում՝ Արևիկ գավառը։
Արեգ գոյականը հայկական տոմարի ութերորդ ամիսը, ունեցել է 30 օր, սկսվել է մարտի 9-ին և վերջացել ապրիլի 7-ին։:
Իբրև անձնանուն գործածական է դարձել վերջին դարում՝ գեղարվեստական գրականության ազդեցությամբ․ Ղազարոս Աղայանի «Արեգնազան» և Հովհաննես Թումանյանի «Հազարան Բլբուլը»։

19453
Այլ անուններ
Լուցիա, Լյուցիա
Լուցիա, Լյուցիաանվան բացատրությունը Լուցիա, Լյուցիա անունը առաջացել է ֆրանսերեն Lusi անունից։ Ծագել է լատիներեն luciliu «լուսավոր», «փայլուն» բառի...
Գյուլիզար
Գյուլիզար անվան բացատրությունը Գյուլիզար անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և արաբերեն izar «դեմք», «երես», «հայացք&ra...
Բեհբութ
Բեհբութ անվան բացատրությունը Բեհբութ անունը առաջացել է պարսկերեն Bihbud անունից։ Նշանակում է «քաջառողջ», «բարեհոգի»։ Անցյալ դարում այս անունը տարածված էր...
Մնացական
Մնացական անվան բացատրությունը Մնացական անունը առաջացել է հայերեն մնալ բայից։ Նշանակությունը, որ այդ անունը կրողը երկար ապրի «մնացական լինի»): Ունի բազմաթիվ դրսևորումներ՝ Մ...
Բախչինար
Բախչինար անվան բացատրությունը Բախչինար անունը առաջացել է պարսկերեն bakcha՝ «պարտեզ», «այգի» և nar՝ «նուռ» բառերից։ Սակավ գործածական ա...