Աղվան անվան բացատրությունը

 

Աղվան անունը նոր անուն է հայերի մեջ, տարածվել է վերջին դարի սկզբին՝ աշուղ Եռանդի (Հովսեփ Ասլանյան) «Աղվանի և Օսանի հեքիաթը» հայտնի գրքի ազդեցությամբ (1900թ.) հատկապես Շիրակի գյուղերում:

Բոլորովին առնչություն չունի Աղվանից աշխարհի կամ համանուն ազգի հետ։

5842

Այլ անուններ

Յուղաբ

Յուղաբ անվան բացատրությունը   Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։

Արգամ

Արգամ անվան նշանակությունը   Արգամ անունը ըստ Մովսես Խորենացու՝ հայոց Մուրացյան նախարարական տոհմի նահապետներից մեկի անունն է։ Այժմ Արգամ անունը գրեթե մոռացության է մատնված։ 

Բարթուղ

Բարթուղ անվան բացատրությունը   Բարթուղ անունը Բարթուղիմեոս անվան կրճատ ձևն է, որ տարածված է հայերի մեջ իբրև ինքնուրույն անձնանուն։

Կորյուն

Կորյուն անվան բացատրությունը   Կորյուն անունը առաջացել է հայերեն կորյուն բառից։ Նշանակում է առյուծի ձագ։ Իմաստով մոտ է Լեոնիդ,Ղևոնդ անուններին։ Գրավոր հիշատակություն կա V դարից։ Այծմ...

Մանսուր

Մանսուր անվան բացատրությունը   Մանսուր անունը առաջացել է արաբերեն Mansur անունից։ Այն նշանակում է հաղթող։ Գործածական է եղել հայերի մեջ XVI դարում։ Այժմ գրեթե մոռացված անուն է։ Սրանից մնացել...

Վերջինները բլոգից