Դադաշ
Դադաշ անվան բացատրությունը
Դադաշ անունը առաջացել է թուրքերեն dadas բառից, որ «եղբայր» է նշանակում։
Այժմ գործածական անուն է Ղարաբաղում, Բաքվում և այլուր։
Սրանից է առաջացել Դադաշյան ազգանունը (ԵՀՑՑ-124)։
2126
Այլ անուններ
Գինոս
Գինոս անվան բացատրությունը Գինոս անունը առաջացել է հունարեն Eugenios անձնանունից։ Այն թարգմանվում է բարեծնունդ, ռուսերեն՝ Евгений։ Իբրև ինքնուրույն անուն Գինոսը հանդիպում է դեռևս XV դարում։...
Աբեդնագով
Աբեդնագով անվան բացատրությունը Աբեդնագով ասորերեն բառ է, նշանակում է Նագովի ծառա։ Շատ տարածված անուն էր անցյալ դարում։ Հաճախ սխալմամբ գրում են Թ-ով՝ շփոթելով Հաբեթ (Յաբեթ) բառի հետ։
Բադիկ
Բադիկ անվան բացատրությունը Բադիկ անունը առաջացել է հայերեն բադ թռչունի անունից իկ փաղաքշական ածանցով։ Հազվագյուտ անուն է։ Սրանից մնացել է Բադիկյան ազգանունը։
Էմիլիա
Էմիլիա անվան բացատրությունը Էմիլիա անունը առաջացել է եվրոպական Emil անվան իգական ձևից։ Մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։ Վաղուց գործածական է սրա արական Էմիլ անունը
Էռա
Էռա անվան բացատրությունը Էռա անունը առաջացել է լատիներեն aera բառից։ Բառացի թարգմանվում է նախնական թիվ, սկզբնական թվանշան։ Շատ գործածական էր քսանական թվականներին Ռուսաստանում՝ իբրև նոր դարա...