Գեղամ անվան բացատրությունը

 

Գեղամ անունը իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ 

Մովսես Խորենացին հիշատակում է մի շարք տեղանուններ՝ կապված Գեղամի հետ՝ «Գեղամա ծող», «Գեղամայ լեառն»։

ՀԲ (Հայկազյան բառարան, հատոր Բ, 1769թ․, Վենետիկ) համարում է եբրայերեն բառ, gelamp «գեղամպ» (Լ>Ղ հնչյունափոխությամբ) և ստուգաբանում իբրև «հավիտենական» կամ «վաղժամանակյա»։ 

Տարածված է նաև Գեղամյան ազգանունը։ 

8728

Այլ անուններ

Համազասպուհի

Համազասպուհի անվան նշանակությունը   Համազասպուհի անունը Համազասպ անվան իգական ձևն է, որը հայերի մեջ գործածական է IV դարից։ Ավելին տես Համազասպ անվան մեջ։

Դովլաթ

Դովլաթ անվան բացատրությունը   Դովլաթ անունը առաջացել է արաբերեն dovlat բառից, նշանակում է «պետություն», «հարստություն», «ունեցվածք»։ Այս անունը հայերի...

Ռևազ

Ռևազ անվան բացատրությունը   Ռևազ անունը առաջացել է պարսկերեն revas բույսի անունից։ Իբրև անձնանուն հանդիպում է XVII դարից։ Այժմ հայերի մեջ հազվագյուտ անուն է։ Կա Ռևազյան ազգանունը։

Հայրիկ

Հայրիկ անվան բացատրությունը   Հայրիկ անունը առաջացել է հայերեն հայր բառի փաղաքշական ձևից։ Տարածվել է անցյալ դարի վերջերից։ 

Մամբրե

Մամբրե անվան բացատրությունը   Մամբրե անունը առաջացել է եբրայերեն Mamre անունից։ Այն ստույգ բացատրություն չունի։ ՀԲ-ն ստուգաբանում է իբրև ապստամբ կամ փոփոխող։ Այս Մամբրե ձևը պետք է համ...

Վերջինները բլոգից