Ղևոնդ անվան բացատրությունը

 

Ղևոնդ անունը առաջացել է հունարեն Leontis անվան ձևից։

Այն leon՝ առյուծ բառի հոլոված ձևն է։

Հայերի մոտ Լ>Ղ հնչյունափոխությամբ դարձել է Ղևոնդիոս, հետագայում՝ Ղևոնդ։

Համապատասխանում է եվրոպական, ինչպես և ռուսական  Леонид անվանը։

Գործածական է V դարից մինչև մեր օրերը։

Սրանից կա Ղևոնդյան ազգանունը։ 

3463

Այլ անուններ

Սարուխան

Սարուխան անվան բացատրությունը   Սարուխան անունը առաջացել է թուրքերեն Saruxan անունից։ Այն նշանակում է շեկ խան։ Այժմ ևս գործածական անուն է։ Սրանից ունենք Սարուխանյան ազգանունը։

Բյուզանդ

Բյուզանդ անվան բացատրությունը   Բյուզանդ անունը առաջացել է Բյուզանդիոն բառից, որը Կոստանդոպոլիս քաղաքն է։ Իբրև անձնանուն տարածվել է անցյալ դարում Պոլսում՝ Բուզանդ ձևո...

Թաթիկ

Թաթիկ անվան բացատրությունը   Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։

Փարի, Փերի

Փարի կամ Փերի անունների բացատրությունը   Փարի, Փերի անունի առաջացել է պարսկերեն Pari բառից, որը նշանակում է «հավերժահարս»,  «ոգի»,  «պարիկ»։&n...

Բախշի

Բախշի անվան բացատրությունը   Բախշի անունը առաջացել է պարսկերեն bakhsis բառից։ Նշանակում է «նվեր», «ընծա», «պարգև»։ Գործածական է XVI դարից, այժմ էլ կենդանի...

Վերջինները բլոգից