Ջանփոլադ
Ջանփոլադ անվան բացատրությունը
Ջանփոլադ անունը առաջացել է պարսկերեն jan՝ հոգի, մարմին և polad՝ պողպատ բառերից։
Նշանակում է պողպատյա մարմին ունեցող կամ պողպատի պես ամուր մարդ։
Ըստ երևույթին տարածվել է պարսկական ժողովրդական հեքիաթից։
Անցյալ դարում գործածական էր Կովկասում։
Այժմ սրանից մնացել է Ջանփոլադյան ազգանունը։
1569
Այլ անուններ
Բորիս
Բորիս անվան բացատրությունը Բորիս անունը ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է։ Տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրույն անձնանուն։ Նշանակում է փառքի համար կռվող։ Սրա փաղաքշականն է՝ Բորյա։
Բախչագյուլ
Բախչագյուլ անվան բացատրությունը Բախչագյուլ անունը առաջացել է պարսկերեն bakcha՝ «պարտեզ», և gul՝ «վարդ» բառերից։ Նշանակում է «պարտեզի վարդ»։ ...
Գյուլաբ
Գյուլաբ անվան բացատրությունը Գյուլաբ անունը առաջացել է պարսկերեն gul «վարդ» և ab «ջուր» բառերից։ Նշանակում է «վարդաջուր»։ Ունի «անուշահոտ&raqu...
Մանուշակ
Մանուշակ անվան բացատրությունը Մանուշակ անունը հայերեն մանուշակ ծաղկի անունն է, որ փոխառություն է պարսկերենից: Իբրև անձնանուն գործածական է վաղուց: Սրա փաղաքշականն է Մանուշ, որը նաև ինքնուրու...
Շիրակ
Շիրակ անվան բացատրությունը Շիրակ անունը հայկական Շիրակ գավառի անունն է։ Այն գործածվում է նաև որպես անձնանուն։ Այժմ շատ տարածված անուն է։