Ջիվանշիր
Ջիվանշիր անվան բացատրությունը
Ջիվանշիր անունը առաջացել է պարսկերեն Jivansir անունից։
Այն կազմված է jivan՝ մատաղ, ջահել և sir՝ առյուծ բառերից։
Նշանակում է ջահել առյուծ։
Հայերի մեջ գործածական անուն է եղել տակավին XI դարից։
Այժմ էլ տարածված անուն է Ղարաբաղում։
1699
Այլ անուններ
Ընծա
Ընծա անվան բացատրությունը Ընծա անուն առաջացել է հայերեն ընծա բառից։ Նշանակում է նվեր։ Տակավին անցյալ դարում գործածական անուն էր։ Այժմ մոռացվում է։
Կարլեն
Կարլեն անվան բացատրությունը Կարլեն անունը ստեղծվել է հապավումների ձևով՝ Կարլ Մաքս և Լենին անունների մասերից։ Տարածված անուն է քսանական թվականներից սկսած։ Այժմ էլ գործածական է։
Սենո
Սենո անվան բացատրությունը Սենո անունը Սենեքերիմ անվան կրճատ ձևն է, որը գործածվում է որպես առանձին անձնանուն։
Դիլբար
Դիլբար անվան բացատրությունը Դիլբար անունը առաջացել է պարսկերեն dilbar բառից։ Նշանակում է «սիրելի», «հմայիչ», «դյութիչ»։ Շատ տարածված անուն էր մեզ մ...
Սավգյուլ
Սավգյուլ անվան բացատրությունը Սավգյուլ անունը առաջացել է թուրքերեն sevgili բառից։ Այն նշանակում է սիրելի։ Այս անունը տարածվել է թուրքերենի միջոցով։