Խոջիկ
Խոջիկ անվան բացատրությունը
Խոջիկ անունը առաջացել է հայերեն իկ փաղաքշական ածանցով պարսկերեն xoja բառից։
Այն նշանակում է տեր։
Գործածական էր XV դարից։
Իբրև անձնանուն այժմ մոռացության է տրված։
Փաղաքշական ձևն է Խոջո, որից ունենք Խոջոյան ազգանունը։
1590
Այլ անուններ
Լեռնիկ
Լեռնիկ անվան բացատրությունը Լեռնիկ անունը առաջացել է հայերեն լեռ՝ լեառն բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ բավական տարածված անուն է։ Կա նաև սրա իգականը՝ Լեռնուհի։
Թուխիկ
Թուխիկ անվան բացատրությունը Թուխիկ անունը առաջացել է հայերեն թուխ բառից։ Նշանակում է մուգ, սևադեմ։ Այժմ քիչ է գործածական։ Ունենք Թուխիկյան ազգանունը։
Սոսի
Սոսի անվան բացատրությունը Սոսի անունը առաջացել է հայերեն սոսի (չինարի) ծառից։ Գործածական է իբրև իգական անձնանուն։ Այժմ հազվագյուտ անուն է։
Ժենյա
Ժենյա անվան բացատրությունը Ժենյա անունը ռուսերեն Евгения իգական անվան փաղաքշական ձևն է, առաջացել է ֆրանսերեն արտասանությունից, ուկրաինացիները տակավին պահպանում են ռուսերեն Гення ձևը...
Դոխիկ
Դոխիկ անվան բացատրությունը Դոխիկ անունը առաջացել է հայերեն աղավնի թռչունի ժողովրդական դոխ ձևից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է «աղավնյակ»։ Անցյալ դարում շատ տարածված ան...