Ներսես
Ներսես անվան բացատրությունը
Ներսես անունը առաջացել է պահլավերեն Nerseh անվան հունական ձևից։
Այն շատ տարածված է հայերի մեջ նաև այսօր։
Սրանից ունենք Ներսիսյան ազգանունը։
Սրա փաղաքշական ձևերն են՝ Ներսիկ, Նեսո։
Նույնպես գործածական են և սրանցով էլ ազգանուններ են կազմվում։
5201
Այլ անուններ
Յարոսլավ
Յարոսլավ անվան նշանակությունը Յարոսլավ անունը հին սլավոնական անուն է, որ ռուսերենի միջոցով անցել է մեզ։ Կազմված է яр, ярило՝ արև և слава՝ փառք բառերից։ Նշանակում է արևափառ կամ լուսավոր...
Հայրապետ
Հայրապետ անվան բացատրությունը Հայրապետ անունը հայերեն հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն։ Գործածական և տարածված անուն է։ Կրճատ ձևն է Հայրո։ Ունենք Հայրապետյան...
Պուշկին
Պուշկին անվան բացատրությունը Պուշկին անունը եկել է ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ազգանունից։ Այն հայերի մեջ դարձել է անձնանուն։
Դարչո
Դարչո անվան բացատրությունը Դարչո անունը Դարչին անվան փաղաքշական ձևն է, որ գործածական է Վրաստանի հայեր մեջ՝ իբրև ինքնուրույն անձնանուն։
Մարգար
Մարգար անվան բացատրությունը Մարգար անունը առաջացել է հայերեն մարգարե բառից։ Այն նշանակում է հեռատես, գուշակող։ Հայերի մեջ տարածված անուն է։ Սրանից ունենք Մարգարյան ազգանունը։