Փառնակ
Փառնակ անվան բացատրությունը
Փառնակ անունը հայկական հնագույն անուններից է։
ՀԲ ստուգաբանում է ցուլ հարկանող կամ պտուղ խնկոց։
Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարսկերեն Փառնավազ անվան կրճատ ձևը։
Սա թերևս հայերեն փառունակ բառից է՝ Ու ձայնավորի սղմամբ։
Նշանակում է փառավոր, փառքի արժանի։
Այժմ էլ գործածական անուն է։
Սրանից ունենք Փառնակյան ազգանունը։
1769
Այլ անուններ
Ջանիբեգ, Ջանիբեկ
Ջանիբեգ, Ջանիբեկ անվան բացատրությունը Ջանիբեգ, Ջանիբեկ անունը առաջացել է պարսկերեն Jan-i-beg անունից։ Այն նշանակում է բեկի հոգեհարազատը, բեկի սիրելին։ Հայերի մեջ այս անունը տարածված է...
Զարուհի
Զարուհի անվան բացատրությունը Զարուհի անունը առաջացել է պարսկերեն zar «ոսկի» բառից՝ ուհի իգական ածանցով։ Համապատասխանում է մեր Ոսկի անվանը։ Փաղաքշական ձևերն են՝ Զարո, Զարիկ...
Վարդմուրազ
Վարդմուրազ անվան բացատրությունը Վարդմուրազ անունը առաջացել է հայերեն վարդ և արաբերեն murad բառերից։ Այն նշանակում է փափագ, ցանկալի, իղձ, ըղձալի։ Մինչև օրս էլ հանդիպում ենք այս անունը...
Եսթեր
Եսթեր անվան բացատրությունը Եսթեր անունը առաջացել է եբրայերեն Esther անունից։ Նշանակում է «գաղտնի» կամ «կործանող» (ՀԲ-88)։ Ոմանք կապում են ասորերեն Istar ա...
Սուսամբար
Սուսամբար անվան բացատրությունը Սուսամբար անունը առաջացել է հոտավետ սուսամբար բույսի անունից։ Այն պարսկերեն փոխառություն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է XVII դարից։ Սրա կրճատ ձևն է Սու...