Փարսադան անվան բացատրությունը

 

Փարսադան անունը կազմված է պարսկերենի ձևով՝ farsi ֆարսերեն և dan բառերից։

Նշանակում է ֆարսերեն իմացող, ֆարսերեն խոսող, ֆարսագետ։

Սա եղել է հասարակ անուն՝ ֆարսերենի թարգմանիչ իմաստով, հետագայում դարձել է անձնանուն։

Պարսկաստանում այս անունը չի օգտագործվել։

Ֆ>Փ հնչունափոխությունը (ֆարս >փարս) ապացույց է, որ այս անունը եկել է վրացերենից։

Այժմ էլ վրացիների մեջ գործածական անուն է։

Կա Փարսադանյան ազգանունը։

2141

Այլ անուններ

Հովհաննես, Յովհաննէս

Հովհաննես, Յովհաննէս անվան բացատրությունը   Հովհաննես, Յովհաննէս անունը առաջացել է հուներեն Ioannes անունից, որ նշանակում է «հնազանդություն»։  Այս անունը ազգայի...

Զանան

Զանան անվան բացատրությունը   Զանան անունը Զանազան անվան փաղաքշական ձևերից է, որը գործածական է իբրև ինքնուրույն անուն։

Իվանե, Իվան

Իվանե, Իվան անվան բացատրությունը   Իվանե, Իվան անունը Iohann կամ Iohannes անվան վրացերեն կամ նոր հունարեն ձևն է։ Հայերին է անցել X դարից։ Այժմ էլ Հայաստանի շատ շրջաններում կարե...

Հայրապետ

Հայրապետ անվան բացատրությունը   Հայրապետ անունը հայերեն հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն։ Գործածական և տարածված անուն է։ Կրճատ ձևն է Հայրո։ Ունենք Հայրապետյան...

Վահանդուխտ

Վահանդուխտ անվան բացատրությունը   Վահանդուխտ անունը առաջացել է հայերեն Վահան անունից և պարսկերեն dukht՝ դուստր բառից՝ Վահանի դուստր նշանակությամբ։ Անցյալում տարածված անուն էր։ Այժմ քիչ է...

Վերջինները բլոգից