Տրդատ անվան բացատրությունը

 

Տրդատ անունը առաջացել է պահլավերեն  Tirdat անունից, որ նշանակում է «Տյուր աստծո տվածը»։

Հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսության շրջանից և այժմ էլ կենդանի անուն է։

Ունենք Տրդատյան ազգանունը։

3699

Այլ անուններ

Զմրուխթ

Զմրուխթ անվան բացատրությունը   Զմրուխթ անունը առաջացել է զմրուխտ թանկագին քարի անունից: Կա նաև Զմրութ թուրքական ձևը, որը գործածական է արևելյան ժողովուդների մոտ:

Ժան

Ժան անվան բացատրությունը   Ժան անունը ֆրանսիական տառադարձությամբ Jean՝ Հովհաննես անունն է։ Վերջերս տարածված է մեր մեջ, ինչպես Հովհաննեսը։

Ճուտիկ

Ճուտիկ անվան բացատրությունը   Ճուտիկ անունը առաջացել է հայերեն ճուտ՝ թռչնի ձագ բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Նշանակում է ձագուկ։ Իբրև անձնանուն սակավ է հանդիպում։ 

Լեռնիկ

Լեռնիկ անվան բացատրությունը   Լեռնիկ անունը առաջացել է հայերեն լեռ՝ լեառն բառից՝ իկ փաղաքշական ածանցով։ Այժմ բավական տարածված անուն է։ Կա նաև սրա իգականը՝ Լեռնուհի։

Լուսաբեր

Լուսաբեր անվան բացատրությունը   Լուսաբեր անունը առաջացել է հայերեն լուսաբեր բառից։ Նշանակում է լույս բերող, լույս պարգևող։ Այժմ էլ կենդանի անուն է։ Կրճատ կոչում են Լուսո, Լուսաբ, Լուս...

Վերջինները բլոգից