Թամրազ
Թամրազ անվան բացատրությունը
Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։
Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։
Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝ ուժեղ և urupa՝ շուն բառերի հետ։
Ստուգաբանում է իբրև ուժեղ շուն։
Հավանական է նաև, որ սա Թամհազ անվան վերափոխված ձևն է կամ առաջացել է Թեյմուրազ անունից, որ տարածված էր Կովկասում։
Այժմ հազվագյուտ անուն է։
Թամրազյան ազգանունը տարածված է։
2632
Այլ անուններ
Չինար
Չինար անվան բացատրությունը Չինար անունը առաջացել է պարսկերեն cinar բառից, որ սոսի ծառն է։ Հայերենում ևս գործածական է չինար բառը որպես ծառի անուն։ Ժողովուրդը կնոջ սլացիկ հասակը նմանեցնում է...
Նոննա
Նոննա անվան բացատրությունը Նոննա անունը առաջացել է ռուսերեն Нонна իգական անունից, որ լատիներեն nonna բառից է և նշանակում է «միանձնուհի»։ Տարածվել է վերջերս միայն՝ կենդա...
Նելսոն
Նելսոն անվան բացատրությունը Նելսոն անունը նորամուտ եվրոպական անուն է։ Այն տարածվել է ետպատերազմյան տարիներին ի պատիվ Սովետական Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի։
Լեռնուհի
Լեռնուհի անվան բացատրությունը Լեռնուհի անունը առաջացել է հայերեն լեռ՝ լեառն բառից՝ ուհի իգական ածանցով։ Ստեղծվել է XX դարում, որպես Լեռնիկ տարածված անվան իգական ձևը։ Այժմ էլ կենդանի...
Յուղաբ
Յուղաբ անվան բացատրությունը Յուղաբ անունը հայերեն Յուղաբեր անվան կրճատ ձևն է։ Տարածված է իբրև ինքնուրույն անուն։ Սրա փաղաքշական ձևերն են՝ Յուղիկ, Յուղո։