Զոհրաբ
Զոհրաբ անվան բացատրությունը
Զոհրաբ անունը առաջացել է պարսկերեն Suhrab անձնանունից։
Այն եկել է գրական ճանապարհով՝ Ֆիրդուսու «Շահնամեից»։
Հայերի մեջ հնում գործածական էր Զուրաբ, Սուրապ ձևերով։
Նշանակում է կարմրափայլ, բառացի surkh՝ կարմիր, ab՝ ջուր, փայլ։
Կա նաև Զոհրաբյան ազգանունը։
4791
Այլ անուններ
Ավետիք
Ավետիք անվան բացատրությունը Ավետիք անունը առաջացել է հայկական ավետիք բառից (հոգնակի)։ Բավական տարածված անուն է: Փաղաքշական ձևերն են՝ Ավո, Ավիկ։
Եզր
Եզր անվան բացատրությունը Եզր անունը առաջացել է հայերեն եզր բառից։ Նշանակում է ափ, սահման։ Գործածական անուն է եղել հնում։ Հետագայում մոռացվել է։
Ղուկաս
Ղուկաս անվան բացատրությունը Ղուկաս անունը հունարեն Loukas, լատիներեն Lucas, ռուսերեն Лука անունն է։ Նշանակում է հարություն։ Ոմանք կապում են լատիներեն lyx, luceo բառի հետ։ Ստուգաբանվո...
Տիգրանուհի
Տիգրանուհի անվան բացատրությունը Տիգրանուհի անունը առաջացել է Տիգրան անձնանունից՝ ուհի ածանցով։ Հայոց հնագույն անուններից է, որ մինչև այսօր էլ գործածական է։ Սրա փաղաքշականն է Տիգուշ։
Հենրիետա, Հենրիետտա
Հենրիետա, Հենրիետտա անվան բացատրությունը Հենրիետա, Հենրիետտա անունը նորամուտ եվրոպական անուն է։ Եկել է գրականության և արվեստի միջոցով։ Տարածված Հենրի, Հենրիկ անունների իգական ձևն է։