Ֆլորա
Ֆլորա անվան բացատրությունը
Ֆլորա՝ լատիներեն Flora անունն է, որը տարածված է եվրոպական շատ ժողովուրդների մեջ։
Ծագում է լատիներեն flos՝ ծաղիկ բառից։
Հին հռոմեական դիցաբանության մեջ Ֆլորան ծաղիկների աստվածուհին է՝ Զեփյուռի կինը։ Նա պատկերվում է գեղեցիկ կնոջ արտաքինով, ձեռքին բռնած ծաղիկներ (Տիցիան, Ռեմբրանդտ, Բեկլի)։
Ֆլորայի պաշտամունքը դրսևորվել է շքեղ տոնահանդեսներով։
Այժմ ֆլորա ասելով հասկանում ենք «բուսական աշխարհ»։
Հայերի մոտ այս անունը երևում է անցյալ դարի վերջից։
Կրճատ կոչում են Ֆլոր։

5682
Այլ անուններ
Բայանդուր
Բայանդուր անվան բացատրությունը Բայանդուր անունը պարսկերեն Bahadur` «կտրիճ» անունից է աղավաղվել և անցել ժողովրդին։ Գործածվում է մինչև օրս։
Եսավ, Եսաւ
Եսավ, Եսաւ անվան բացատրությունը Եսավ, Եսաւ անունը եբրայերեն անուն է։ Այն գալիս է հին կտակարանից՝ Իսահակ Նահապետի որդու անունն է։ Նշանակում է կատարյալ, հասունացած։
Դիլաք
Դիլաք անվան բացատրությունը Դիլաք անունը ծագել է dilek բառից, որ նշանակում է «ցանկություն», «իղձ»։ Գործածական է հատկապես սփյուռքահայերի մեջ։ Ունենք Դիլաքյա...
Ռուդոլֆ
Ռուդոլֆ անվան բացատրությունը Ռուդոլֆ անունը առաջացել է գերմաներեն rot՝ կարմիր և wolf՝ գայլ բառերից։ Նշանակում է կարիր գայլ։ Եկել է գրականության միջոցով։ Այժմ էլ գործածական անուն է։
Հովնան, Յովնան
Հովնան, Յովնան անվան բացատրությունը Հովնան, Յովնան անունը առաջացել է եբրայերեն Joնա անունից։ Նշանակում է աղավնի։ Սրա ժողովրդական ձևերն են՝ Հունան, Հունո, Ունո, Ունան։ Ունենք նաև Հովն...