Իրինա
Իրինա անվան բացատրությունը
Իրինա անունը ռուսական Ирина անունն է։
Եկել է XX դարից և այժմ էլ գործածական է մեզանում։
Ծագել է հունարեն eirene բառից, նշանակում է խաղաղարար, խաղաղակյաց։
Հին հունական դիցաբանության մեջ Իրինան համարվում է խաղաղ կյանքի աստվածուհի։
Տարածված է նաև փաղաքշական Իրա և Իռա ձևերը։
6553
Այլ անուններ
Վշնասպ
Վշնասպ անվան բացատրությունը Վշնասպ անունը առաջացել է պահլավերեն Visnasp անունից։ Այն նշանակում է հովատակ, արու ձի։ Հայերը հազվադեպ են օգտագործում։
Եփրեմ
Եփրեմ անվան բացատրությունը Եփրեմ անունը առաջացել է եբրայերեն Efraim անունից։ Թարգմանաբար նշանակում է պտղաբեր, աճող, փարթամ։ Հնագույն անուն է, պահպանվել է մինչև օրս։ Ունենք Եփրեմյ...
Ֆրունզիկ
Ֆրունզիկ անվան բացատրությունը Ֆրունզիկ անունը Սովետական բանակի ականավոր զորավար Ֆրունզեի ազգանունն է՝ հայերեն իկ ածանցով։ Մեզ մոտ գործածվում է իբրև անձնանուն։ Տարածված անուն է ավագ սեր...
Նազիկ
Նազիկ անվան բացատրությունը Նազիկ անունը հայերի մեջ չափազանց սիրված անուններից է, որ գործածական է XV դարից։ Կազմված է նազ բառից իկ փաղաքշական ածանցով։ Կա Նազիկյան ազգանունը։ Համարվում է Նազ...
Սաթիկ
Սաթիկ անվան բացատրությունը Սաթիկ անունը առաջացել է հայկական սաթ բառից՝ իկ ածանցով։ Միանգամյան ինքնուրույն անուն է և շատ տարածված է հայերի մեջ։