Նուբար
Նուբար անվան բացատրությունը
Նուբար անունը առաջացել է պարսկերեն nubar կամ navbar բարդ բառից, որի բաղադրիչներն են nav «նավ» և bar «պտուղ» բառերը։
Նշանակում է «նորահաս պտուղ», «առաջին պտուղ», «առաջին բար»։
XV դարում այս անունը կրել են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք։
Անցյալ դարում Կովկասի հայերի մեջ գործածական էր իբրև իգական անուն։
Արևմտահայերը Նուպար են կոչում միայն տղամարդկանց։
Այժմ էլ սփյուռքում տարածված անուն է։
Սրանից կա Նուպարյան ազգանունը։
3934
Այլ անուններ
Էլեն
էլեն անվան բացատրությունը Էլեն անունը ռուսերեն Елена անվան փաղաքշական ձևերից է, օգտագործվում է որպես ինքնուրույն անուն։ Այս ձևը առավել տարածված է Ֆրանսիայում։
Զաբել
Զաբել անվան բացատրությունը Զաբել անունը առաջացել է Izabella անունից, որի փաղաքշական ձևերն են՝ Զապել, Բելլա, Բելա։ Հնագույն ձևը հայերի մեջ Եղիսաբեթն է, որ դեռ գործածական է։ Ա...
Դարիկո
Դարիկո անվան բացատրությունը Դարիկո անունը եկել է վրացերեն Dariko անունից, որն էլ Դարյա անվան փաղաքշական ձևն է։ Պահլավերենից նշանակում է «թագուհի», «տիրուհի»...
Իզոլդ, Իզոյլդա
Իզոլդ, Իզոյլդա անվան բացատրությունը Իզոլդ, Իզոյլդա անունը առաջացել է ռուսերեն Изольда անունից, որ եկել է գեղարվեստական գրականության միջոցով։ Կազմված է հին գերմաներեն eis և go...
Շահան
Շահան անվան բացատրությունը Շահան անունը առաջացել է պարսկերեն Sahansah անվան կրճատ ձևից։ Այն իբրև անկախ անուն գործածական է նաև այլ ժողովուրդների մեջ։ Շահնշահ նշանակում է արքայի արքա։...