Ծովինար
Ծովինար անվան բացատրությունը
Ծովինար անունը առաջացել է հայերեն ծովինար՝ «փայլակ» բառից, գուցե ծով և արաբերեն nar «հուր» բառերից։
Նշանակությունն է՝ «կրակի ծով»։
Գործածական է մեզ մոտ XV դարից։
Գ․Ղափանցյանն այս անունը համարում է հին դիցաբանական՝ կապելով սեմական «բաբելական» naru «գետ» բառի հետ, որից առաջանում է նաև «ջրի ոգի» աստվածությունը (համեմատել մեր Ոսկինար, Ծովինար, հունարեն Nareus, հնդկական Nara՝ ջրահարսի մի տեսակ և այլն)։
Ըստ գիտնականի, այս Nara հավերժահարսի հետ է կապվում հեթանոսական շրջանից մնացած մեր Նարի-ն, որ ժողովրդի մեջ դարձել է Նուրի՝ «Նուրի նուրի եկել է» երգում․ սա դեռ մեր օրերում էլ երգում են (երաշտի ժամանակ դուրս են բերում տիկնիկանման մի խրտվիլակ ու այդ երգը երգում, որպեսզի անձրև գա)։
Ծովինար անունը բավական աշխուժացավ մեր մեջ հատկապես 1939 թվականից, երբ նշվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյա հոբելյանը։
6369
Այլ անուններ
Թագվոր
Թագվոր անվան բացատրությունը Թագվոր անունը առաջացել է հայերեն թագավոր բառի հնչյունափոխված ձևից։ Այն իբրև անձնանուն գործածական է ժողովրդի մեջ։։ Տարածված է նաև Թագվորյան ազգանունը։
Օնիկ
Օնիկ անվան բացատրությունը Օնիկ անունը Հովհաննես անվան կրճատ ձևն է, որ իբրև անկախ անուն շատ տարածված է։ Արևմտահայերը արտասանում և գրում են Օննիկ։
Աթանասիա
Աթանասիա անվան բացատրությունը Աթանասիա անունը առաջացել է հուներեն athanasia բառից, որ նշանակում է «անմահություն»: Աթանաս անվան իգականն է, որ հազվագյուտ գործածություն ունի այ...
Օլգա
Օլգա անունի նշանակությունը Օլգա անունը առաջացել է ռուսերեն Ольга անունից, որը ծագում է հին սկանդինավյան Heige բառից, նշանակում է «արևափայլ», «լուսավոր», «պայծառ&...
Երմոնյա
Երմոնյա անվան բացատրությունը Երմոնյա անունը հունարեն Հերմես աստծու անունից (Ermes) ստեղծված իգական անունն է, որ հայերի մեջ երևում է նաև Երմոնե, Երմոն ձևերով։ Եկել է անտարակույս գրականու...