Որմիզդուխտ
Որմիզդուխտ անվան բացատրությունը
Որմիզդուխտ անունը պարսկերեն Որմիզդուխտ անունն է։
Կազմված է պահլավերեն Hormizd անունից, զենդերեն՝ Ahura-mazda, հայերեն դարձել է Արամազդ և պարսկերեն dukht «դուստր» բառից։
Նշանակում է « Որմիզդի դուստր», «Արամազդի դուստր»։
Այս անունը հնում շատ տարածված չի եղել։
Գործածական դարձավ անցյալ դարի վերջերին՝ Րաֆֆու «Սամվել» վեպի ազդեցությամբ։
5998
Այլ անուններ
Վարդիթեր
Վարդիթեր անվան բացատրությունը Վարդիթեր անունը առաջացել է հայերեն վարդ և թեր՝ պսակաթերթիկ բառերից։ Հայերի մեջ տարածվել է անցյալ դարի վերջերից՝ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպի...
Ռաիսա
Ռաիսա անվան բացատրությունը Ռաիսա անունը ռուսական Раиса անունն է, որ վերջին ժամանակներս տարածվել է հայերի մեջ։ Ծագել է հունական raistos ածականից և նշանակում է «անհոգ&raq...
Տատուր
Տատուր անվան բացատրությունը Տատուր անունը առաջացել է հայերեն Տիրատուր անվան կրճատ ձևից։ Այն երբեմն երևում է իբրև անկախ անուն։ Այժմ հազվագյուտ անուն է։ Կա Տատուրյան ազգանունը։
Բյուզանդ
Բյուզանդ անվան բացատրությունը Բյուզանդ անունը առաջացել է Բյուզանդիոն բառից, որը Կոստանդոպոլիս քաղաքն է։ Իբրև անձնանուն տարածվել է անցյալ դարում Պոլսում՝ Բուզանդ ձևո...
Մանաս
Մանաս անվան բացատրությունը Մանաս անունը առաջացել է եբրայերեն Menasse անունից, հունարենում դարձել է Manasse։ Այն նշանակում է մոռացում։ Տարածվել է Աստավածաշնչի միջոցով։ Հնում գործածվում էր Մ...