Եվգինե
Եվգինե անվան բացատրությունը
Եվգինե անունը առաջացել է հունարեն Eugenia անունից։
Նշանակում է «բարեծնունդ» կամ «ազնվազարմ», հունարեն eu «լավ», «բարի» և genos «ծնունդ» բառերից։
Հայերի մեջ Եվգինե անունը գործածական է տակավին XIV դարից։
Այժմ ունենք այս անվան նաև արական Եվգենի ձևը, որ ռուսերենից է գալիս։
Իսկ փաղաքշական Ժենյա ձևը հայերենում գործածվում է իբրև ինքնուրույն անուն։
3531
Այլ անուններ
Շահմուրադ
Շահմուրադ անվան բացատրությունը Շահմուրադ անունը առաջացել է պարսկերեն sah՝ թագավոր և արաբերեն murad՝ իղձ, ցանկություն բառերից։ Նշանակում է արքայի ցանկալին։ Հայերի մեջ գործածական է եղել...
Թաթուլ
Թաթուլ անվան բացատրությունը Թաթուլ անունը ծագել է հայերեն թաթ բառից։ Բավական տարածված անուն է։ Սրանից ունենք Թաթուլյան ազգանունը։
Ալեքսան
Ալեքսան անվան բացատրությունը Ալեքսան անունը Ալեքսանդր անվան կրճատ ձևն է, որը գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Այստեղից էլ առաջացել է Ալեքսանյան ազգանունը։
Գերսամ
Գերսամ անվան բացատրությունը Գերսամ անունը բոլորովին կապ չունի Գերասիմ անվան հետ։ Սա եբրայերեն Gersom անունն է, որ հունարեն տառադարձությամբ դարձել է Gersam։ Նշանակում է պանդուխտ, օտարական (Հ...
Մալաք
Մալաք անվան բացատրությունը Մալաք անունը առաջացել է արաբերեն malak բառից։ Նշանակում է «հրեշտակ»: Շատ տարածված էր վերջին դարերում և մինչև օրս էլ գործածական անուն է մեր մեջ:...