Արագեղեցիկ
Արագեղեցիկ անվան բացատրությունը
Արագեղեցիկ անունը այսպիսի բարդ ձևով՝ որպես անձնանուն՝ հնում չի գործածվել։
Մ. Խորենացու պատմության մեջ դիցաբանական հերոսի՝ Արայի անվան հետ գործածված է գեղեցիկ մակդիրը։
Սակայն որպես բարդ անուն չի հանդիպում։
Այս նորահնար անունն ստացվել է Ն. Զարյանի դիցաբանական ողբերգության՝ «Արա Գեղեցիկի» ազդեցությամբ։
1484
Այլ անուններ
Զենոբ
Զենոբ անվան բացատրությունը Զենոբ անունը առաջացել է հունարեն Zenobios անունից։ Այն կազմված է Zen՝ Զևս-Դիոս աստվածը և bios՝ կյանք բառերից։ Նշանակում է աստվածակյանք կամ կենաց աստված։...
Լուսածին
Լուսածին անվան բացատրությունը Լուսածին անունը առաջացել է հայերեն լույս և ծնունդ բառերից։ Նշանակում է լուսեղեն, լույսից ծնված։ Նորաստեղծ, հազվագյուտ անուն է։
Խոսրով
Խոսրով անվան բացատրությունը Խոսրով անունը առաջացել է պահլավերեն xusrav բառից։ Նշանակում է բարեհամբավ։ Այս անունը հայերի մեջ գործածական է տակավին հեթանոսական շրջանից։ Ունենք Խոս...
Յուրի, Յուրիկ
Յուրի, Յուրիկ անվան նշանակությունը Յուրի, Յուրիկ անունը առաջացել է ռուսերեն Юрий անունից։ Այն վերջերս բավական տարածվել է մեր մեջ։ Ծագում է հունարեն georgios բառից, որ նշանակում է հողագ...
Բյուրակն
Բյուրակն անվան բացատրությունը Բյուրակն անունը առաջացել է հայերեն բյուր և ակն (ակունք) բառերից։ Նշանակում է «շատ ակունքներ ունեցող», «բազմակունք»: Հնո...