Բլբուլ
Բլբուլ անվան բացատրությունը
Բլբուլ անունը առաջացել է պարսկերեն bulbul բառից, որ «սոխակ» է նշանակում:
Իբրև անձնանուն հայերի մեջ տարածվել է XVIII դարից, այժմ էլ գործածական անուն է գյուղական վայրերում:
Կա Բլբուլիկ փաղաքշական ձևը` «քաղցրախոս», «վայելչախոս» իմաստով:
Ունենք նաև Բլբուլյան ազգանուն:
1916
Այլ անուններ
Դիոնիսիոս
Դիոնիսիոս անվան բացատրությունը Դիոնիսիոս անունը առաջացել է Dionesios անձնանունից, որ նույն Բաքոսն է՝ գինու և արբեցության աստվածը։ Հայոց մեջ տարածված էր հատկապես անցյալ դարում։ Այժմ էլ...
Թաթիկ
Թաթիկ անվան բացատրությունը Թաթիկ անունը առաջացել է հայերեն թաթ բառի փաղաքշական ձևից՝ ինչպես Թաթուլ անունը։ Հիշատակվում է V դարից։ Այժմ էլ գործածական է։ Կա նաև Թաթիկյան ազգանունը։
Պայքար
Պայքար անվան բացատրությունը Պայքար անունը առաջացել է հայերեն պայքար՝ կռիվ բառից։ Այն հեղափոխությունից հետո գործածական դարձավ իբրև անձնանուն։ Այժմ էլ կան այս անունը կրող անձիք, մանավանդ...
Անուշավան
Անուշավան անվան բացատրությունը Անուշավան անունը ըստ պատմահայր Մ. Խորենացու՝ Արայի թոռան անունն է, որ նաև «սոսանվեր» է կոչվել: Հյուշբանի ստուգաբանությամբ այս անունը...
Տատուր
Տատուր անվան բացատրությունը Տատուր անունը առաջացել է հայերեն Տիրատուր անվան կրճատ ձևից։ Այն երբեմն երևում է իբրև անկախ անուն։ Այժմ հազվագյուտ անուն է։ Կա Տատուրյան ազգանունը։