Մաքրուհի
Մաքրուհի անվան բացատրությունը
Մաքրուհի անունը առաջացել է հայերեն մաքուր բառից՝ ուհի ածանցով (ինչպես՝ Սրբուհի, Գեղուհի անունները)։
Նշանակում է «անաղարտ», «անբիծ», «անապական», «սուրբ»:
Համապատասխանում է հունարեն Agnessa անվան (ռուսերեն Агнесса):
Հայերի մեջ իբրև անձնանուն գործածական է հնից:
Կրճատ կոչում են Մաքրուն, Մաքո։
3541
Այլ անուններ
Լարիսա
Լարիսա անվան բացատրությունը Լարիսա անունը նույն ռուսական Лариса անունն է։ Հայերի մեջ գործածական է XX դարից։ Առաջացել է հունական laris բառից է, որ թարգմանվում է «հաճելի» ,...
Հրաչյա
Հրաչյա անվան բացատրությունը Հրաչյա անունը ծագել է հայերեն հուր և աչ(ք) բառերից՝ յա ածանցով։ Նշանակում է «կրակի պես վառ աչքեր ունեցող»։ Հայոց հնագույն անուններից է։ Անցյալ...
Հակոբ, Յակոբ
Հակոբ անվան բացատրությունը Հակոբ անունը առաջացել է եբրաերեն Jaqob անունից, որը նշանակում է խաբող։ Հայերի մեջ տարածված է հնուց, եկել է Աստվածաշնչից։ Ունենք Յակովբ, Յակո...
Փառնակ
Փառնակ անվան բացատրությունը Փառնակ անունը հայկական հնագույն անուններից է։ ՀԲ ստուգաբանում է ցուլ հարկանող կամ պտուղ խնկոց։ Հ. Աճառյանը կասկածանքով համարում է պարսկերեն Փառնավազ անվան...
Քարմիլե
Քարմիլե անվան բացատրությունը Քարմիլե անունը նորամուտ անուն է, որ հաճախ հանդիպում է ծննդյան մատյաններում։ Եկել է գեղարվեստական գրականության միջոցով XX դարում (ԶԱ - 1972, N 277...