Պայծառ անվան բացատրությունը

 

Պայծառ անունը առաջացել է հայերեն պայծառ ածականից, որ նշանակում է «ճաճանչափայլ», «լուսավոր»։

Համապատասխանում է ռուսերեն Светлана, լատիներեն Clara անուններին։

Հիշատակված է տակավին XIII դարում։

Այժմ ևս բավական տարածված անուն է։

Կրճատ կոչում են Պայծիկ, Պայծո։

3685

Այլ անուններ

Նաիրե

Նաիրե անվան բացատրությունը   Նաիրե անունը նորահնար անուն է, որ նույն Նաիրի անվան իգականն է, ինչպես Նաիրա տարածված անունը։ Գործածվում է իբրև ինքնուրույն անուն։

Ավագ

Ավագ անվան բացատրությունը   Ավագ անունը առաջացել է հայերեն ավագ բառից, որ նշանակում է «մեծ», «տարեց» (նաև աստիճանով, բարձր)։ Իբրև անձնանուն այժմ էլ...

Լուկաշ

Լուկաշ անվան բացատրությունը   Լուկաշ անունը Հայաստանի պետական ականավոր գործիչ, ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյան) հեղափոխական մականունից ստեղծվել է Լուկաշ անունը։...

Լիզա

Լիզա անվան բացատրությունը   Լիզա անունը առաջացել է ռուսերեն Елизавета անվան փաղաքշական ձևից։ Այն եբրայական ծագում ունի։ Այժմ բավական տարածված անուն է։

Թամրազ

Թամրազ անվան բացատրությունը   Թամրազ անունը առաջացել է անտարակույս պարսկական հին և աղավաղված անձնանունից։ Նախնական ձևը կորցնելով՝ մթագնել է իմաստը։ Հ. Աճառյանը կապում է զենդերեն takhma՝...

Վերջինները բլոգից