Ռուզան անվան բացատրությունը

 

Ռուզան անունը հանդիպում ենք XIX դարի վերջերին։

Տարածվել է Մուրացանի «Ռուզան կամ հայրենասեր օրիորդը» պատմական դրամայի ազդեցությամբ։

Ըստ Յուստիի` Ռուզուդան կամ Ռուզուքան անվան կրջատ ձևն է։ Աճառյանը  հավանություն է տալիս այս կարծիքին։

Բացառված չի նաև ruz «շեկ» բառից ծագելու հանգամանքը:

Դեռևս XIV դարում հանդիպում ենք Ռուսբեգ կամ Ռուզբեգ անվան, որ նշանակում է «շեկ բեգ» (ինչպես թուրքերեն Սարիբեգ անունը, որ այսօր էլ գործածական է հայերի մեջ)։

Վերջին ժամանակներս հանդիպում ենք նաև Ռուզաննա ձևին, սակայն Ռուզան անունն ինքնին իգական է և այլևս իգականացնելու կարիք չունի։

12048

Այլ անուններ

Գյոզալ

Գյոզալ անվան բացատրությունը   Գյոզալ անունը առաջացել է թուրքերեն guzal բառից։ Նշանակում է «գեղեցիկ»: Գործածվել է նաև որպես արական անուն, սրանից էլ Գյոզալյան ազգանունն է:...

Աշխեն

Աշխեն անվան բացատրությունը   Աշխեն անունը առաջացել է պահլավերեն akhsen՝ «գորշ» բառից։ Զենդերենում akhsaena բառը նշանակում է «թուխ», «կապտասև»: Եթ...

Սոս

Սոս անվան բացատրությունը   Սոս անունը առաջացել է հայերեն սոսի ծառի անունից։ Այս անվան տարածմանը նպաստեց Պերճ Պռոշյանի «Սոս և Վարդիթեր» վեպը։ Կա Սոսյան ազգանունը։

Մարիցա

Մարիցա անվան բացատրությունը   Մարիցա անունը առաջացել է լատիներեն mare «ծով» բառից: Իբրև անձնանուն տարածվել է գրականության և արվեստի ազդեցությամբ: Այժմ էլ գործածական է:...

Նազան

Նազան անվան բացատրությունը   Նազան անունը Նազանի անվան կրճատ ձևն է։  Այժմ տարածված անուն է։  Ունենք նաև Նազանյան ազգանունը։

Վերջինները բլոգից