Արամազդ
Արամազդ անվան նշանակությունը
Արամազդ անունը եկել է Ավեստայ-ից։
Իրանական դիցաբանության մեջ հայտնի հզոր աստվածներից մեկի անունն է։
Այն հիշատակվում է մատենագրության մեջ նաև Որմիզդ ձևով։
Հյուբշմանն այս անունն մեկնում է իբրև իմաստության տեր։
Կազմված է զենդերեն ahura`տեր և mazda՝ իմաստնություն բառերից (Armen. Gram.-24-25)։
Այս ստուգաբանությանը հավանություն է տվել նաև Հ. Աճառյանը։
Ոմանք Արամազդ անվան մեջ տեսնում են Արա աստծու անունը և կապում ուրարտական կուլտուրայի հետ։
Սակայն դա պատահական նմանություն է։
Թվում է՝ իրանական փոխառություն է։
1917
Այլ անուններ
Շապուհ
Շապուհ անվան բացատրությունը Շապուհ անունը առաջացել է պարսկերեն sah՝ արքա և pur՝ որդի բառերից։ Նշանակում է արքայորդի, թագաժառանգ։ Հայերի մեջ Շապուհ անունը գործածական է IV դարից։ Այժմ...
Դովլաթ
Դովլաթ անվան բացատրությունը Դովլաթ անունը առաջացել է արաբերեն dovlat բառից, նշանակում է «պետություն», «հարստություն», «ունեցվածք»։ Այս անունը հայերի...
Լիդա
Լիդա անվան բացատրությունը Լիդա անունը ռուսական Лидия իգական անվան փաղաքշական ձևերից մեկն է։ Մեզ մոտ գործածական է XX դարից՝ իբրև ինքնուրույն անուն։ Նշանակում է աֆրիկուհի, Լի...
Հայրապետ
Հայրապետ անվան բացատրությունը Հայրապետ անունը հայերեն հայրապետ (կաթողիկոս) բառն է, որ գործածվում է իբրև անձնանուն։ Գործածական և տարածված անուն է։ Կրճատ ձևն է Հայրո։ Ունենք Հայրապետյան...
Վահրիճ
Վահրիճ անվան բացատրությունը Վահրիճ անունը առաջացել է պահլավերեն Vahric անունից՝ պարսկերեն Vahriz։ Նշանակում է արագահոս, լավ հոսող՝ vah-լավ, riz-հոսել։ Այժմ էլ գործածական անուն է։