Արարատ
Արարատ անվան բացատրությունը
Արարատ անունը հայոց մեծ լեռան անունն է, որ դարձել է նաև անձնանուն։
Բիբլիական այս լեռան անունը ըստ էության չի ստուգաբանված։
Գ. Ղափանցյանը հնարավոր է համարում Urart քաղաքական և էթնիկական տերմինից ծագած լինելու հանգամանքը։
Հնագույն Urart ձևը հեշտությամբ կարող է դառնալ Arart։
Ժողովրդական ստուգաբանությամբ դարձել է Արայի արտ (նախ Ar+art, ապա՝ Arart)։
Այս բացատրությունը իհարկե գիտական չէ, քանի որ Արարատ տեղանունը շատ հին է և հայերենով չի ստուգաբանված։
4390
Այլ անուններ
Մանիկ, Մաննիկ
Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ, անվան բացատրությունը Մանիկ, արևմտահայերենում՝ Մաննիկ անունը Մանան անվան փաղաքշական ձևն է, որ իբրև ինքնուրույն անուն գործածական է հայե...
Գրիզելտա
Գրիզելտա անվան բացատրությունը Գրիզելտա անունը եվրոպական անձնանուն է, որ 1930 թվականից հաճախակի երևում է զագսի ծննդյան մատյաններում։ Եկել է անտարակույս գեղարվեստական գրականութ...
Մինաս
Մինաս անվան բացատրությունը Մինաս անունը նման է լատիներեն menas և հունարեն menas՝ լուսին բառերին։ Ոմանք համարում են սեմական ծագման բառ։ Սակայն եբրայերենում կամ արաբերենում այս անո...
Խազալ
Խազալ անվան բացատրությունը Խազալ անունը առաջացել է արաբերեն gazel բառից, որ նշանակում է ջահել եղնիկ։ Այստեղ ձայնեղ բաղաձայնի խլացում է տեղի ունեցել, որ բնորոշ է մեր արևմտյան բարբա...
Նշանուհի
Նշանուհի անվան բացատրությունը Նշանուհի անունը նորաստեղծ է, որը կազմված է ուհի ածանցով, հայերեն Նշան անունից՝ իբրև վերջինիս իգականը (ինչպես՝ Հայկուհի, Ազատուհի և այլն)։ Երևում է վեր...