Գևորգ, Գէորգ
Գևորգ, Գէորգ անվան բացատրությունը
Գևորգ, Գէորգ անունը առաջացել է հունարեն georgos բառից։
Նշանակում է հողագործ, երկրագործ (հունարեն ge՝ հող, երկիր բառից, ինչպես geolog՝ երկրաբան)։
Քրիստոնեության շնորհիվ հունական այս անունը տարածվել է շատ ժողովուրդների մեջ։
Հայերի մեջ գործածական է հինգերորդ դարից։
Հանդիպում է Գէորգ, Գևորգ,Գևոր ձևերով։
Վերջերս, հետևելով ռուսական արտասանությանը, գործածում են Եգոր, Գեորգի, Ժորա և այլն։
Այժմ ավելի մեծ տարածում ունի Գևորգ ձևը, քանի որ այս երկու ձայնավորները (էո) իրար հետ դժվար ենք արտաբերում։
Սրա փաղաքշականներն են՝ Գևո, Գևիկ։
Շատ տարածված է նաև Գևորգյան ազգանունը։
11163
Այլ անուններ
Ժիրայր
Ժիրայր անվան բացատրությունը Ժիրայր անունը առաջացել է հայերեն ժիր և այր՝ տղամարդ բառերից։ Նշանակում է ժիր, աշխույժ մարդ։ Այն ստեղծվել է Հրայր, Զարմայր անունների նշանակությամբ։ Այժմ էլ...
Պարույր
Պարույր անվան բացատրությունը Պարույր անունը հայկական հնագույն անուններից է։ Այն գործածական է մինչև օրս։ Նշանակում է շրջան, պտույտ, ունենք պարուրել բայը։ Կա Պարույրյան ազգանունը։
Մելիտոս
Մելիտոս անվան բացատրությունը Մելիտոս անունը առաջացել է հունարեն Melitos անունից։ Այն նշանակում է մեղրածոր կամ քաղցր։ Հաճախ այս անունը աղավաղվելով դառնում է Միլիտոս։ Որից և ստեղծվել է...
Աղգյուլ
Աղգյուլ անվան բացատրությունը Աղգյուլ անունը առաջացել է թուրքերեն aq «սպիտակ» և պարսկերեն gul «վարդ» բառերից, նշանկում է «սպիտակ վարդ»: Սակա...
Սամվել, Սամուէլ
Սամվել, Սամուէլ անվան բացատրությունը Սամվել, Սամուէլ անունը առաջացել է եբրայերեն Semuel անունից։ Նշանակում է աստվածակոչ, աստվածադիր, տուրք Աստծո։ Ըստ Հյուբշմանի՝ Աստված լսեց («Ar...