Պատրիկ անվան բացատրությունը

 

Պատրիկ անունը առաջացել է հունական Patrikos անունից։

Առաջին անգամ հիշատակված է Հայսմավուրքի մեջ։

Այնուհետև հանդիպում ենք միջնադարյան Հայաստանում։

Պատրիկը նաև իշխանական տիտղոս՝ աստիճան է, որ դարձյալ հունական ծագում ունի։

Այն հաճախ երևում է նաև բարդության մեջ Վարդպատրիկ ձևով։

Սրանցից ունենք Պատրիկյան և Վարդպատրիկյան ազգանունները։

1765

Այլ անուններ

Ռոլան

Ռոլան անվան բացատրությունը   Ռոլան անունը եկել է Ռոլանդ՝ Roland անվան ֆրանսերեն արտասանությունից։ Հնում չի եղել այս անունը։ Հանդիպում ենք քսանական թվականներից։

Ադա

Ադա անվան բացատրությունը   Ադա անունը առաջացել է ռուսերեն Аделина անվան փաղաքշական ձևերից՝ Ада։ Նշանակում է ազնվազարմ օրիորդ՝ հին գերմաներեն adel բառից։ Տարածվել է հայերի մեջ քսանական թվ...

Վարդիկ

Վարդիկ անվան բացատրությունը   Վարդիկ անունը առաջացել է հայերեն Վարդ անունից՝ իկ փաղաքշական ածանցով։ Իբրև անկախ անուն քիչ է գործածվել։ Այժմ միայն Վարդիկյան ազգանունն է մնացել։

Զարիկ

Զարիկ անվան բացատրությունը   Զարիկ անունը Զարուհի անվան փաղաքշական ձևն է, որ գործածվում է հաճախ իբրև ինքնուրույն անուն (տես Զարուհի)։

Կիրա

Կիրա անվան բացատրությունը   Կիրա անունը առաջացել է հունարեն kyria բառից։ Նշանակում է տիրուհի։ Հնում գործածական չի եղել հայերի մեջ։ Եկել է վերջերս ռուսերեն Кира անունից, որ նույնպես հու...

Վերջինները բլոգից