Իսպիրիդոն
Իսպիրիդոն անվան բացատրությունը
Իսպիրիդոն անունը հունական Spiridon անվան աղավաղված ձևն է։
Հանդիպում ենք նաև կրճատ՝ Իսպիր գրությամբ։
Նշանակում է թանկագին, սիրելի (լատիներեն spir+donum, բառացի՝ հոգու նվեր)։
Ունենք Իսպիրյան ազգանունը։
1507
Այլ անուններ
Սևան
Սևան անվան բացատրությունը Սևան անունը նորամուտ անուն է։ Այն վերցրել են Սևանա լճի անունից։ Սակավ գործածական անուն է։ Սակայն հետզհետե տարածվում է։
Շամիր
Շամիր անվան բացատրությունը Շամիր անունը առաջացել է Շահամիր անվան կրճատ ձևից։ Այն գործածվում է իբրև ինքնուրույն անուն։ Այսօր էլ գործածական է։
Ղևոնդ
Ղևոնդ անվան բացատրությունը Ղևոնդ անունը առաջացել է հունարեն Leontis անվան ձևից։ Այն leon՝ առյուծ բառի հոլոված ձևն է։ Հայերի մոտ Լ>Ղ հնչյունափոխությամբ դարձել է Ղևոնդիոս, հետագայում՝...
Ռազմուհի
Ռազմուհի անվան բացատրությունը Ռազմուհի անունը ուհի իգական ածանցով ստեղծվել է վերջերս՝ որպես Ռազմիկ անվան իգական։ Սակավ գործածական անուն է։
Ազգանուշ
Ազգանուշ անվան բացատրությունը Ազգանուշ անունը նորաստեղծ անուն է։ Կազմված է ազգ բառից՝ Հայկանուշ, Վասկանուշ անունների նմանությամբ։ Այժմ բավական գործածական անուն է։ Կրճատ անվանում են Ազգուշ։