Կոստանդին
Կոստանդին անվան բացատրությունը
Կոստանդին անունը առաջացել է լատինական Constantinus անունից։
Ծագել է լատինատառ constans բառից, որ նշանակում է ամուր, դիմացկուն։
Հայերի մեջ տարածված անուն է հնագույն ժամանակներից։
Սրա փաղաքշական ձևերն են՝ Կոստիկ, Կոստո, Կոստյա՝ ռուսերենի նմանությամբ:
Այժմ էլ տարածված անուն է։
Սրանից են՝ Կոտանդյան, Կոստոյան, Կոստիկյան ազգանունները։
2245
Այլ անուններ
Կամո
Կամո անվան բացատրությունը Կամո անունը լեգենդար հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանի մականունն է։ Այն դարձել է անձնանուն։ Քսանական թվականներից այս անունը տարածված է հայերի մեջ։
Ռոման
Ռոման անվան բացատրությունը Ռոման անունը առաջացել է հունարեն Romanos անվան կրճատ ձևից։ Այն հաճախ գործածվում է իբրև ինքնուրույն անձնանուն։ Հայերի մեջ այս անունը երևում է վերջին դարում։...
Գինոս
Գինոս անվան բացատրությունը Գինոս անունը առաջացել է հունարեն Eugenios անձնանունից։ Այն թարգմանվում է բարեծնունդ, ռուսերեն՝ Евгений։ Իբրև ինքնուրույն անուն Գինոսը հանդիպում է դեռևս XV դարում։...
Դմիտրի
Դմիտրի անվան բացատրությունը Դմիտրի անունը առաջացել է ռուսերեն Дмитрий անունից։ Փաղաքշականն է Դիմիկ։
Իսկուհի
Իսկուհի անվան բացատրությունը Իսկուհի անունը հայերեն անձնանուն է։ Նշանակում է իսկական, անխարդախ, ճշմարտացի։ Շատ տարածված էր անցյալ դարում։ Հիմա էլ է գործածական։