Մհեր
Մհեր անվան բացատրությունը
Մհեր անունը պարսկերեն Mihr աստծու անունից է։
Տարածվել է հայերի մեջ մեծ մասամբ «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով։
Նույնիսկ գրավոր հիշատակությունները XII դարից շուտ չեն։
Այժմ տարածված անուն է։
Կա նաև Մհերյան ազգանունը։
8471
Այլ անուններ
Նունե
Նունե անվան բացատրությունը Նունե անունը ասորերեն Nunos անվան իգականն է։ Նշանակում է «սրբուհի», «մաքրուհի»։ Իբրև իգական անձնանուն հիշատակված է հնագու...
Վելիխան
Վելիխան անվան բացատրությունը Վելիխան անունը կազմված է արաբերեն veli՝ տեր, պաշտպան և պարսկերեն xan՝ իշխան բառերից։ Եկել է թուրքերենի միջոցով XVII-XVIII դարերից։ Մինչև օրս էլ գործածակա...
Հմայակ
Հմայակ անվան բացատրությունը Հմայակ անունը առաջացել է հմայք բառից։ Այստեղից ունենք հմայիչ ածականը և հմայել բայը։ Առձեռն բառարանը բացատրում է իբրև հմուտ կամ տեղյակ։ Հյուբշմանը կապում է...
Մարգար
Մարգար անվան բացատրությունը Մարգար անունը առաջացել է հայերեն մարգարե բառից։ Այն նշանակում է հեռատես, գուշակող։ Հայերի մեջ տարածված անուն է։ Սրանից ունենք Մարգարյան ազգանունը։
Լազար
Լազար անվան բացատրությունը Լազար անունը առաջացել է հունական Lazaros անունից։ Այն հայերենում հնչյունափոխվելով (Լ>Ղ) դարձել է Ղազար կամ Ղազարոս։ Ռուսաստանի, Լեհաստանի հայերի մո...