Պարսամ
Պարսամ անվան բացատրությունը
Պարսամ անունը ԵՐ-ն մեկնում է իբրև որդի պահոց, պարտամ, հույների մոտ՝ Partan։
Հ. Աճառյանը կապում է ասորերեն Barsauma անվան հետ և ստուգաբանում իբրև ծոմ՝ որդի պահոց։
Ժողովրդի մեջ տեղի է ունեցել ձայնեղ բ-ի հզորացում՝ պ>բ։
Մեր կարծիքով, ոչ թե պատմական հնչյունափոխության արդյունք է՝ խուլ հնչյունի ձայնեղացման, այլ այդ անվան ասորական ձևի պահպանումը։
Այժմ էլ տարածված անուն է։
Կան նաև Պարսամյան, Բարսամյան ազգանունները։
3080
Այլ անուններ
Ժաննա
Ժաննա անվան բացատրությունը Ժաննա անունը ֆրանսերեն Zann անունն է, որը տարածված է նաև ռուսների մեջ։ Համապատասխանում է Օհաննա, Յովհաննա անվանը։ Եկել է գրականության միջոցով։
Շամիլ
Շամիլ անվան բացատրությունը Շամիլ անունը առաջացել է արաբերեն Samil անունից։ Նշանակում է ամենապարփակ, համայնապարփակ։ Այս անունը գործածական է Ղարաբաղում՝ թե հայերի, թե ադրբեջանցիների մեջ։ Սրա...
Լոռիս, Լորիս
Լոռիս, Լորիս անվան բացատրությունը Լոռիս, Լորիս անունը առաջացել է հայոց Լոռի գավառի անունից։
Յաղուբ
Յաղուբ անվան նշանակությունը Յաղուբ անունը առաջացել է արաբերեն iaqub բառից։ Հայերի մեջ Յակոբ՝ Հակոբ ձևով իբրև անձնանուն երևում է անհիշելի ժամանակներից։ Ծագում է եբրայերեն iaqob բառ...
Շահաբ, Շահապ
Շահաբ, Շահապ անվան բացատրությունը Շահաբ, Շահապ անունը առաջացել է արաբերեն Sahab անձնանունից։ Այն նշանակում է ասուպ։ Գործածվել է IX-XV դարերում։ Սրանից մնացել է Շահապունի ազգանունը։