Սենեքերիմ անվան բացատրությունը

 

Սենեքերիմ անունը ասորական անուն է, որ հունական տառադարձությամբ (Sennakherim) տարածվել է հայերի մեջ անհիշելի ժամանակներից։

Հայտնի է «Աստվածաշնչից», իբրև Ասորեստանի աշխարհակալ արքայի անունը՝ Սենեքերիմ։

Ստուգաբանվում է իբրև «փորձություն», «երաշտ», «մորեի անապատի» կամ «թշնամու ավերած»։

Ոմանք անունը կապում են ասորերեն Sin (Լուսին աստվածը) բառի հետ և մեկնում իբրև Sin-ahhe-eriba, բառացի Sin-ը «բազմացրեց եղբայրներիս»։

Այժմ էլ գործածական անուն է։

Հանդիպում է նաև Սենո, Սենիկ փաղաքշական ձևերով, հանդիպում ենք որպես առանձին անձնանունները։

Ունենք Սենեքերիմյան ազգանունը։

3950

Այլ անուններ

Աշխարհբեգ

Աշխարհբեգ կամ Աշխարհբեկ անվան բացատրությունը   Աշխարհբեգ կամ Աշխարհբեկ անունը առաջացել է հայերեն աշխարհ և թուրք beg՝ «իշխան» բառերից, նշանակում է «աշխարհի տեր», &la...

Ռուշան

Ռուշան անվան բացատրությունը   Ռուշան անունը առաջացել է պարսկերեն rusan բառից։ Այն նշանակում է լուսավոր կամ փայլուն։ Հանդիպում է նաև Ուռուշան ձևով։

Ջիվանշիր

Ջիվանշիր անվան բացատրությունը   Ջիվանշիր անունը առաջացել է պարսկերեն Jivansir անունից։ Այն կազմված է jivan՝ մատաղ, ջահել և sir՝ առյուծ բառերից։ Նշանակում է ջահել առյուծ։ Հայերի մեջ գործ...

Դշխուհի

Դշխուհի անվան բացատրությունը   Դշխուհի անունը առաջացել է հայերեն դշխո (դշխոյ) բառից, որ «թագուհի» է նշանակում։ Շատ տարածված անուն էր անցյալ դարում և այժմ էլ գործածական է։ Կ...

Խիկար

Խիկար անվան բացատրությունը   Խիկար անունը գալիս է իմաստուն Խիկարի անունից։ Մեզ մոտ երևում է հաճախ նաև որպես հասարակ անուն՝ իմաստուն նշանակությամբ։ Միջին դարերում տարածվել է նաև որպ...

Վերջինները բլոգից