Թադևոս
Թադևոս անվան բացատրությունը
Թադևոս անունը գրական հին աղբյուրներում երևում է Թադէոս ձևով։
Ժողովուրդը դարձրել է Թադևոս՝ երկու ձայնավորների միջև ավելացնելով «վ» հնչյունը ինչպես (Գէորգ–Գևորգ)։
ՀԲ ստուգաբանում է իբրև գովող, գովաբանող կամ դավանող։
Թադեոս անունը հաճախ նույնացնում են եբրայերեն Ղեբեոս անվան հետ և մեկնում իմաստուն կամ քաջասիրտ (ՀԲ, 101)։
Սրա կրճատ ձևերն են Թաթոս, Թաթո, Թևոս և այլն։
Սրանից ունենք Թադևոսյան, Թևոսյան, Թաթոսյան, Թաթոյան ազգանունները։
3824
Այլ անուններ
Պարսամ
Պարսամ անվան բացատրությունը Պարսամ անունը ԵՐ-ն մեկնում է իբրև որդի պահոց, պարտամ, հույների մոտ՝ Partan։ Հ. Աճառյանը կապում է ասորերեն Barsauma անվան հետ և ստուգաբանում իբրև ծոմ՝ որդի պ...
Փոլադ
Փոլադ անվան բացատրությունը Փոլադ անունը առաջացել է պարսկերեն polad բառից։ Նշանակում է «պողպատ»։ Անցյալ դարում մեզ մոտ գործածական անուն էր։ Այժմ համարյա մոռացվել է։ Սր...
Բարեղամ
Բարեղամ անվան բացատրությունը Բարեղամ անունը առաջացել է եբրայերեն Bilam, հունարեն Balaam անունից։ Նշանակում է «ժողովրդի որդի»։ Հայերի մեջ այս անունը երևում է XVI դարից...
Շախո
Շախո անվան բացատրությունը Շախո անունը առաջացել է շախով բառից, զվարթ, կենսուրախ իմաստով։ Նշանակում է«զվարթադեմ», «մշտախինդ»։ Հազվադեպ գործածական անուն է։...
Ազատ
Ազատ անունի նշանակությունը Ազատ անունը առաջացել է հայերեն ազատ բառից, որը իրանական ծագում ունի (զենդերեն azata)։ Շատ տարածված անուն է։ Տարածված է նաև Ազատյան ազգանունը։